ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Վեդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրությունը և ներքին կանոնակարգը

1. Ընդհանուր դրույթներ

1.1. «ՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժնված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:
Ընկերության հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը (այսուհետ` Լիազորված մարմին):
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2006թ. Նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հնարապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1911-Ն որոշման համաձայն «ՎԵԴՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» փակ բաժնետիրական ընկերության և «ՎԵԴՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության միաձուլման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրանց իրավահաջորդը` փոխանցման ակտերին համապատասխան:
1.2. Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասին պետական գրանցամատյանում գրառման) պահից:
1.3. Ընկերության գործունեությունը կարգավորվում է Հայստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայատանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
Եթե Հայստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան բովանդակում է սույն կանոնադրությունը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
1.4. Բաժնետիրոջ (Լիազորված մարմնի) և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են օրենքով և սույն կանոնադրությամբ:
1.5. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ բաժնետիրոջ պարտավորությունների համար:
Ընկերության բաժնետերը Ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում և իրեն պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում է Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Պետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետության և համայնքների պարտավորությունների համար:
Ընկերության ֆիրմային անվանումն է`
Հայերեն լրիվ` «ՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն
Կրճատ` «ՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ

Ռուսերեն լրիվ` ЗАКРЫТОЕ АКЦИОНЕРНОЕ ОБЩЕСТВО «ВЕДУ БЖШКАКАН КЕНТРОН»
Կրճատ` ЗАО «ВЕДУ БЖШКАКАН КЕНТРОН»

Անգլերեն լրիվ` CLOSED JOINT STOCK COMPANY OF "VEDU BJSHKAKAN KENTRON"
Կրճատ` CJSC "VEDU BJSHKAKAN KENTRON"

1.7. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է`
0601, ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Գայի փողոց թիվ 2:


2. Ընկերության գործունեության առարկան ու նպատակը

2.1. Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում, զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան, բժշկագիտության նվաճումների ու տնտեսագիտական մեխանիզմների ներդրման միջոցով բնակչությանը բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում) իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2.2. Ընկերության գործունեության հիմնական տեսակ է բուժօգնությունը և սպասարկումը:
Նշված գործունեությունը ներառում է`
• Հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ բուժ օգնության ծառայություն:
2.3. Լիազորված մարմնի համաձայնությամբ Ընկերությունը կարող է իրականացնել նաև Հայստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ գործունեություն, որը հարակից է առողջությանը կամ նպաստում է նրա զարգացմանը:
Օրենքով սահմանված գործունեության առանջին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում: Եթե լիցենզիայի հատկացման պայմաններում նախատեսված է, որ Ընկերությունը բացի լիցենզավորվող գործունեությունից այլ գործունեությամբ զբաղվել չի կարող, կամ սահմանափակումներ են դրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վրա, ապա Ընկերությունը լիցենզիայի գործողության ժամկետում իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների կամ այլ գործունեություններով, որանց մասին նշված է լիցենզիայի մեջ:


3. Ընկերության իրավական վիճակը, իրավունքներն ու պարտականությունները

3.1.Ընկերությունը առևտրային կազմակերպությունհանդիսացող իրավաբանական անձ է:
Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համր պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Ընկերությունն ունի ինքնություն հաշվեկշիռ, օրենքով սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտարժույթով:
3.2. Ընկերությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և իր ֆիրմային անվանումը (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ, օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքնային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ միջոցներ:
3.3. Ընկերությունը իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրության կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերել դրանք:
3.4. Ընկերությունը կարող է լինել այլ ընկերության(այդ թվում` դուստր ու կախյալ) հիմնադիր(մասնակից), բացառությամբ Օրենսգրքով, Օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ դրանցում մասնակցությունը կատարվում է դրանց գտնվելու վայրի երկրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3.5. Ընկերությունն իրավունք ունի սույն կանոնադրության դրույթների, Օրենսգրքի, Օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ), ինչպես Հայստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների տարածքում:
Կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերությունը կարող է ստեղծել հիմնարկ:
Ընկերության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության հաստատված կանոնադրությունների հիման վրա, իսկ նրանց ղեկավարությունները գործում են Ընկերության լիազորագրերի հիման վրա:



Մեկնաբանություն(ներ) (0)








Հարգելի այցելու

Սիրով ներկայացնում ենք մեր բուժհաստատության կառուցվածքային միավորները, աշխատանքային գործելաոճը, որդեգրված քաղաքականությունը և Ձեզ հետաքրքրող բազում այլ հարցեր:




ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19-02-2018

Բժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ…
Առաջիկայում Հայաստանում կներդրվի  բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային…

»կարդալ ավելին

10-12-2017

Հագնվե´ք եղանակին համապատասխան…
Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր առողջության վրա։ Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային…

»կարդալ ավելին